Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Բայց այդ մարդը ես չեմ, այլ՝ Խրուշչովը»

«Բայց այդ մարդը ես չեմ, այլ՝ Խրուշչովը»
20.10.2024 | 09:33

1964 թվականին Լոնդոնում պառլամենտի հերթական նիստն է գումարվում, որին ներկա է լինում նաև ձյաձ Ուինսթոնը: Պատգամավորներից մեկը մոտենում է ամբիոնին և բավականին բուռն ոգևորվածությամբ ասում․

-Պարոնա՛յք, եկեք ծափահարենք այն մարդուն, ով ամենամեծ հարվածն է հասցրել մոլորակի մեծագույն չարիքին՝ Սովետական Միությանը:

Բոլորը միանգամից նայում են Չերչիլի ուղղությամբ և բուռն ծափահարում:

Այդ պահին Չերչիլը միանգամից ձայն է խնդրում և ասում․

-Կներե՛ք, բայց այդ մարդը ես չեմ, այլ՝ Խրուշչովը, և, այո՛, եկեք ծափահարենք հենց նրան:

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 12506

Մեկնաբանություններ